Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեռավոր համայնքների երեխաները նույնպես ունեն մեր ուշադրության ու սիրո կարիքը․ Արուսյակ Մանավազյան

Հեռավոր համայնքների երեխաները նույնպես ունեն մեր ուշադրության ու սիրո կարիքը․ Արուսյակ Մանավազյան
Գիտություն
18:41, 01 сентябрь 2021
 «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այսօր այցելել եմ Արմավիրի մարզի Արևադաշտ համայնք: Տեղի դպրոցի առաջին դասարանում չորս աշակերտ ոտք է դրել գիտելիքի անեզր աշխարհ: Հեռավոր համայնքների երեխաները նույնպես ունեն մեր ուշադրության ու սիրո կարիքը: 

Շնորհավորելով դպրոցականներին ու ուսուցչական կազմին ծանոթացա նաև դպրոցի ու աշակերտների առօրյային, խնդիրներին, հուզող հարցերին ու ապագայի հեռանկարներին, որոնք լինելու են իմ ուշադրության կենտրոնում:

Օգտվելով առիթից շնորհավորում եմ նաև մյուս բոլոր դպրոցականներին, ուսանողներին և մանկավարժներին, Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: