Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սպորտ
11:16, 31 июль 2021
Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տարավ հերթական հաղթանակը. գրում է vnews-ը:

Մինչև 63 կգ քաշային հայ մարզիկը 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի  Ջավիդ Չալաբիևի հետ ու հաղթանակի հասավ 4:1 հաշվով։

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովի հետ։

Այս մենամարտում հաղթելու դեպքում Բաչկովը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։

Բռնցքամարտում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) նույնպես դուրս է եկել քառորդ եզրափակիչ։