Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամանակն է, որ Սպերցյանը տեղափոխվի Եվրոպա․ Թիկնիզյան

Ժամանակն է, որ Սպերցյանը տեղափոխվի Եվրոպա․ Թիկնիզյան
Սպորտ
20:36, 25 декабрь 2023
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը կարծիք է հայտնել, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի հավաքականի իր գործընկեր «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տեղափոխվի Եվրոպայի առաջնություն․ գրում է sport24-ը։

«Ժամանակն է, որ Սպերցյանը մեկնի Եվրոպա. Էդուարդն արդեն հասունացել է որպես ֆուտբոլիստ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Մաղթում եմ, որ նա գնա Եվրոպայի առաջնություն. Եվ ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանում վատ է, այլ այն պատճառով, որ դա նրա համար քայլ առաջ կլինի»,- Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչի հետ զրույցում ասել է Տիկնիզյանը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը ՌՊԼ-ի 18 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։