Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպերցյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

Սպերցյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
Սպորտ
11:38, 11 ноябрь 2023
Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», գրում է իտալական Tuttosport-ը:

Իտալական ակումբի ներկայացուցիչներն ուսումնասիրում են Սպերցյանի խաղը և մտադիր են տեղափոխությունը ձևակերպել մինչև մրցաշրջանի ավարտը։ «Յուվենտուսի» սկաուտները ներկա են գտնվել Հայաստանի հավաքականի մի քանի խաղի:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 14 խաղի, խփել 6 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։