Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ

Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ
Սպորտ
17:30, 17 март 2024
86 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադում ընթացող «Բեոգրադսկի պոբեդնիկ» մրցաշարի եզրափակիչ։

Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է սերբական «Ռեպուբլիկա» պարբերականը:

Հարությունյանը Հայաստանը ներկայացնող 8-հոգանոց թիմից միակն է, որին հաջողվել է եզրափակիչ հասնել։ Նա հաղթել է նաև տանտերերից մեկին՝ սերբ Վելկո Ռազնատովիչին, իսկ եզրափակիչում կմրցի ռուսաստանցի Շարաբուտդին Աթաևի հետ:

Եզրափակիչ է դուրս եկել նաև 60 կգ քաշային կարգում Ռուսաստանի կազմում հանդես եկող Արշակ Թովմասյանը։ Ոսկե մեդալը նա կվիճարկի Մոնտենեգրոն ներկայացնող Տոմիսլավ Ջինովիչի հետ։

Ինչպես նշում են սերբական պարբերականները, «Բեոգրադսկին պոբեդնիկ»-ը բռնցքամարտի երկրորդ ամենահին մրցաշարն Է Եվրոպայում:
Այն այսպես է կոչվել «Պոբեդնիկ» (Հաղթող) հուշարձանի պատվին, որը գտնվում է Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնում և նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի մարտիկների հիշատակին։