Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում 4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում 4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ
Սպորտ
21:21, 21 ноябрь 2022
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի 4 բռնցքամարտիկ դուրս է եկել 1/4 եզրափակիչ:
 
Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից 1/4 եզրափակիչում են 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը: Եվս մեկ հաղթանակ, և մեր մարզիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:
 
Բացառությամբ Էրիկ Իսրայելյանի, մեր մյուս մարզիկներն այսօր անցկացնելու են 1/4 եզրափակիչի իրենց մենամարտերը: