Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թինա Կարապետյան-Սիմոն Պրուքս Սենեկալ զույգը դուրս եկավ ԱԱ եզրափակիչ

Թինա Կարապետյան-Սիմոն Պրուքս Սենեկալ զույգը դուրս եկավ ԱԱ եզրափակիչ
Սպորտ
20:31, 25 март 2022
Թինա Կարապետյան-Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը հաղթահարեց գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլը և մարտի 26-ին կմասնակցի ազատ ծրագրին:

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող առաջնությունում ընթանում է պարային զույգերի կարճ ծրագիրը, որին մասնակցում է 31 զույգ:Մրցավարները մեր զույգին գնահատել են 68. 50 միավոր, որից 38.21 միավորը տեխնիկայի համար, 30.29-ը՝ ստեղծագործության: Այս միավորը անցողիկ է: Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք կստանա 31 զույգերից 20-ը: