Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարներից է

Լևոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարներից է
Սպորտ
11:40, 28 март 2022
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրան Պրիի 5-րդ տուրում Արոնյանը մրցում էր Անդրեյ Եսիպենկոյի հետ: Հայազգի գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 23-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Այժմ Արոնյանը և Հիկարու Նակամուրան 5 հնարավորից հավաքելով 3 միավոր, մրցաշարային աղյուսակի առաջատարներն են:

Բեռլինի Գրան Պրին շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Գրան Պրիի շարքի հերթական մրցաշարն է: Այս տարի Բեռլինի մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ: Այն հնարավորություն կտա երկու գրոսմայստերի մասնակցելու շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: