Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Արոնյանը պարտվեց Գրան պրիի թայ-բրեյքում

Լևոն Արոնյանը պարտվեց Գրան պրիի թայ-բրեյքում
Սպորտ
23:01, 17 февраль 2022
Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը պարտություն կրեց Բեռլինում կայացած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի առաջին փուլի եզրափակիչում:

Հիկարու Նակամուրայի հետ թայ-բրեյքում կայացած արագ շախմատի երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Այնուհետև կողմերը մրցեցին բլիցում: Կայծակնային շախմատում 2:0 հաշվով հաղթեց Հիկարու Նակամուրան, որն էլ զբաղեցրեց 1-ին տեղը և վաստակեց վարկանիշային 13 միավոր: Լևոն Արոնյանը արժանացավ 10 միավորի:

Հիշեցնենք, որ Գրան Պրիի խաղարկությանը մասնակցում են 24 շախմատիստ, որոնցից յուրաքանչյուրը հանդես կգա երկու մրցաշարում: Ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստներն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր կնվաճեն:

Գրան Պրիի 2-րդ փուլը կկայանա փետրվարի 28-ից մարտի 14-ը՝ Բելգրադում: Լևոն Արոնյանը բաց կթողնի այն: Նա կմասնակցի մարտի 21-ից ապրիլի 4-ը Բեռլինում նախատեսված 3-րդ փուլին: