Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատանի հայ շախմատիստները՝ Փոթիի մրցաշարի մրցանակակիրներ

Պատանի հայ շախմատիստները՝ Փոթիի մրցաշարի մրցանակակիրներ
Սպորտ
11:33, 30 июль 2022
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փոթիի մրցաշարում պատանի հայ շախմատիստների հաջողություններին, նշել, որ Բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները մրցանակակիր են դարձել:

««Նանա Ալեքսանդրիայի գավաթ – 2022» շախմատի 15-րդ միջազգային փառատոնին գերազանց ելույթ ունեցավ Գաբրիելա Հարությունյանը (մարզիչ՝ Գ. Ալավերդյան): Նա, 9 խաղից վաստակելով 8.5 միավոր, միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը մինչև 10տ. աղջիկների մրցապայքարում: Հրաշալի հանդես եկավ նաև մեր դպրոցի մյուս սանը՝ Մանվել Առաքելյանը (մարզիչ՝ Վ. Բաղդասարյան), որը մինչև 12տ. տղաների պայքարում նվաճեց առաջին մրցանակը: Մինչև 10տ. տղաների պայքարում երկրորդ մրցանակին արժանացավ Գոռ Դաբաղյանը (մարզիչ՝ Յ. Համբարձումյան): Իրենց բարձր վարպետությունը հաստատեցին և մրցանակային տեղեր նվաճեցին մեր մարզադպրոցի մարզիչներ Սիմոն Մկրչտյանը և Գևորգ Ալավերդյանը: Կարևոր է ընդգծել, որ Բարձրագույն վարպետության մարզադպրոցի ջանքերով պատանի շախմատիստները ապագայում ևս կմասնակցեն տարատեսակ միջազգային մրցաշարերի»,-գրել է Հայրապետյանը: