Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան-Թուրքիա խաղի բոլոր տոմսերը սպառվել են

Հայաստան-Թուրքիա խաղի բոլոր տոմսերը սպառվել են
Սպորտ
22:16, 13 март 2023
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Հատկանշական է, որ բոլոր տոմսերը սպառվել են առցանց վաճառքի արդյունքում, այդ իսկ պատճառով տոմսարկղում տոմսերի վաճառք չի նախատեսվում:

Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: