Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը
Սպորտ
20:20, 03 июль 2023
Հուլիսի 3-ից մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը:  Այս մասին  հայտնում են ՀՖՖ-ից։

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝

– Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
– Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
– Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ