Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Слово пацана» սերիալի դերասանը ձերբակալվել է սպանության գործով

«Слово пацана» սերիալի դերասանը ձերբակալվել է սպանության գործով
Աշխարհ
12:28, 26 декабрь 2023
Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը կալանավորել է Սերգեյ Բազանովին, ով կասկածվում է 2011 թվականին սպանություն կատարելու մեջ, հայտնում է մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունը Telegram-ի ալիքում։

Նա  «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի դերասաններից է, ով մարմնավորել է տարածաշրջանային հանցավոր խմբի մասնակիցներից մեկի՝ Դեմիդի դերը։

Դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկամսյա ժամկետով՝ մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը։