Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում Իրանի հետ կապված թիրախներին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում Իրանի հետ կապված թիրախներին
Աշխարհ
14:33, 03 февраль 2024
ԱՄՆ զինուժը փետրվարի 2-ին ավիահարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում ավելի քան 85 թիրախների, որոնք կապված են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի  և նրան աջակցող զինյալների հետ՝ ի պատասխան անցյալ շաբաթվա վերջին Հորդանանում տեղի ունեցած հարձակման, որի հետևանքով զոհվեցին ԱՄՆ 3 զինծառայողներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ թեև ԱՄՆ-ի հարվածները չեն թիրախավորել Իրանում գտնվող օբյեկտները, սակայն դրանք ազդարարում են Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրումը՝ Իսրայելի՝ Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ ավելի քան երեք ամիս տևած պատերազմի պատճառով:

ԱՄՆ զինվորականները հայտարարությամբ ասել են, որ հարվածել են թիրախներին՝ այդ թվում հրամանատարության և կառավարման կենտրոններին, հրթիռներին և անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև լոգիստիկ և զինամթերքի մատակարարման շղթայի օբյեկտներին: