Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայից գնել հինգերորդ սերնդի կործանիչներ

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայից գնել հինգերորդ սերնդի կործանիչներ
Աշխարհ
14:26, 16 февраль 2024
Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են Թուրքիայից գնել հինգերորդ սերնդի Kaan կործանիչներ։ Այս մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

Բոդնարը հայտարարել է, որ Ուկրաինայում ձեռնարկություններն արդեն ներգրավված են այս ինքնաթիռի մոդելի շարժիչի մշակման մեջ։ Նրա խոսքով՝ իրենք տենդերը շահել են դեռևս ռուսական հատուկ ռազմական գործողությունն սկսելուց առաջ։

Դեսպանը կարծում է, որ Kaan կործանիչը կկարողանա մրցել ամերիկյան նոր սերնդի F-35 և F-22 ռազմական ինքնաթիռների հետ։
Kaan կործանիչը Թուրքիայում ստեղծվել է 2017 թվականից՝ «Ազգային ռազմական ինքնաթիռներ» ծրագրի շրջանակներում։