Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան չի բացառել, որ Ռուսաստանից կարող է գնել նորագույն կործանիչներ

Թուրքիան չի բացառել, որ Ռուսաստանից կարող է գնել նորագույն կործանիչներ
Քաղաքականություն / Տարածաշրջան
23:02, 11 март 2021
Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ  սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական  արտադրության կործանիչներին. տեղեկացնում է ermenihaber-ը:

«Եթե Ռուսաստանն ունի ինքնաթիռ,  որը համապատասխանում է մեր պահանջներին, եթե մեր համակարգում դրա ներդրման և գործարկման հետ կապված դժվարություններ չկան, ապա, իհարկե, մենք կարող ենք այն գնել Ռուսաստանից կամ Եվրոպայի այլ երկրից: Այս դեպքում մենք չունենք կատեգորիկ դիրքորոշում», - ասել է Վարանքը

Ըստ նրա, այդ խնդիրները հաճախ են բարձրաձայնվում երկու երկրների ղեկավարների հանդիպումներում: