Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ազովցիների» վերադարձը ամրապնդում է Անկարայի դիրքերը Մոսկվայի հետ շփումներում. Թուրքիայում Ուկրաինայի դեսպան

«Ազովցիների» վերադարձը ամրապնդում է Անկարայի դիրքերը Մոսկվայի հետ շփումներում. Թուրքիայում Ուկրաինայի դեսպան
Միջազգային
13:29, 10 июль 2023
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը մանրամասներ է հայտնել Թուրքիայից «Ազովի» հինգ հրամանատարների վերադարձի կապակցությամբ։ Այս մասին նա խոսել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում։

Բոդնարի խոսքով՝ Անկարան Կիևին ոչ մի պայման չի առաջադրել, ընդհակառակը, շահագրգռված է եղել գումարտակի հրամանատարների վերադարձով։ «Որևէ պայման մեր զինծառայողների վերադարձի հետ կապված չի առաջադրվել։ Ընդհակառակը, սա ընդամենը թուրքական կողմի՝ որպես մեդիատորի դիրքորոշման առանձնահատկությունն է... Նրա դերը կարևոր է, չէ՞ որ դրա շնորհիվ բարձրանում է Թուրքիայի դիրքը՝ որպես գլոբալ խաղացող»,- նշել է նա։

Բոդնարն ընդգծել է, որ «ազովցիների» վերադարձը ոչ միայն «բարի ժեստ է Ուկրաինայի համար», առաջին հերթին դա Անկարայի դիրքերի ամրապնդումն է Մոսկվայի հետ շփումներում։

Նա նաև նշել է, որ երկրների կառավարությունների միջև համապատասխան բանակցությունները շարունակվել են մի քանի ամիս։ «Նախագահ Զելենսկու ողջ դիվանագիտական ավանգարդը գործի էր դրված»,- ասել է դեսպանը։