Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուկրաինայում իրավիճակը մարտի դաշտում 3 ամսից կհանգուցալուծվի». Բորել

«Ուկրաինայում իրավիճակը մարտի դաշտում 3 ամսից կհանգուցալուծվի». Բորել
Աշխարհ
22:54, 18 февраль 2024
Մյունխենում կայացած համաժողովում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել արագացնել Ուկրաինային օգնությունը, քանի որ ժամանակը սպառվում է։ 

«Մենք ունենք շատ ռազմավարություններ, բայց քիչ գործողություններ»,- ասել է Բորելը և հայտարարել, որ Ուկրաինայում՝ մարտի դաշտում, իրավիճակը կարող է հանգուցալուծվել 3 ամսից։ 

Նա կոչ է արել պատերազմող երկրին աջակցության նոր մակարդակի անցնել:

«Մենք տատանվում էինք մատակարարման հարցում՝ չափազանց շատ, չափազանց հաճախ: Երկու տարի առաջ մենք պատրաստ էինք սաղավարտներ ուղարկել։ Հիմա մենք փոխանցում ենք F-16, բայց երկու տարի է անցել։ Եթե այս որոշումն ավելի արագ կայացնեինք, գուցե ռազմաճակատում իրավիճակն այլ լիներ»,- ասել է Բորելը։ 

Բորելը խոսել է նաև Մերձավոր Արևելքում ԵՄ դերի մասին և իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին անվանել «պայթունավտանգ»: