Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանի՞ մլն հետևորդ է ձեռք բերել Բիլլի Այլիշը՝ բոլոր հետևորդներին Close friends-ում ավելացնելուց հետո. լուսանկար

Քանի՞ մլն հետևորդ է ձեռք բերել Բիլլի Այլիշը՝ բոլոր հետևորդներին Close friends-ում ավելացնելուց հետո. լուսանկար
Աշխարհ
21:45, 08 апрель 2024
Բիլլի Այլիշի PR թիմը մտածել է սոցիալական մեդիայի աճի աներևակայելի արդյունավետ մարտավարություն Instagram-ում: 22-ամյա փոփ աստղը ընդամենը երկու օրվա ընթացքում 7 միլիոն նոր հետևորդ է հավաքել: Այս աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Այլիշը ավելացրել է ավելի քան 112 միլիոն հետևորդի իր Ինստագրամյան էջի Close friends-ի ցուցակում։ Այնտեղ նա նկար էր հրապարակել իր նոր ալբոմի մասին։ Instagram-ում Close friends ցուցակը նշանակում է, որ միայն ընտրված մարդիկ կարող են դիտել story-ները։

Տվյալների հետևող ընկերությունը պարզել է, որ չորեքշաբթի և հինգշաբթի երգչուհուն սկսել է հետևել 3,17 միլիոն մարդ, իսկ հինգշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում 3,9 միլիոն։ Ընդհանուր առմամբ, Այլիշը սոցհարթակում գրանցել է 6,4% աճ:

Հետևորդներից շատերը X-ի միկրոբլոգում և այլ սոցհարթակներում կիսվում էին իրենց տպավորություններով, որ հայտվել են Close friends ցուցակում, այնինչ ժամեր անց պարզ դարձավ, որ բոլորն էին այնտեղ։ Չնայած դրան, հետևորդները չեն թաքցրել, որ հաճելի է եղել իրենց հատուկ զգալ։