Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023 թվականին ամենաբարձր վարձատրված թոփ 10 դերասաննները․ ո՞վ է առաջին տեղում. լուսանկարներ

2023 թվականին ամենաբարձր վարձատրված թոփ 10 դերասաննները․ ո՞վ է առաջին տեղում. լուսանկարներ
Մշակույթ
22:00, 07 март 2024
Forbes-ը հրապարակել է 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանների տասնյակը։ անյակը գլխավորում է Ադամ Սենդլերը 73 մլն դոլարով։ Նա զբաղեցնում է առաջին տեղը 2023 թվականին Netflix-ի իր «Murder Mystery 2» ֆիլմի և նրա ստենդ-ափ կատակերգական շրջագայության շնորհիվ։

2. Մարգո Ռոբի 59 միլիոն դոլար

«Բարբի»-ի աստղ Մարգո Ռոբին 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է եղել։ Ավստրալացի դերասանուհին 33 տարեկան է, նա ամենաերիտասարդն է ցուցակում մեկ տասնամյակի ընթացքում։

3. Թոմ Քրուզ 45 մլն դոլար

Թոմ Քրուզը վերջին «Mission: Impossible» ֆիլմի շնորհիվ 2023 թվականին վաստակել է 45 միլիոն դոլար և այսպիսով զբաղեցրել ցուցակի 3-րդ հորիզոնականը:

4. Ռայան Գոսլինգ՝ 43 մլն դոլար


Forbes-ի ամենամյա ցուցակի համաձայն՝ Ռայան Գոսլինգը 2023 թվականին նույնպես ընդգրկվել է ամենաբարձր վարձատրվող դերասանների թվում «Բարբի» ֆիլմի շնորհիվ։ Կանադացի դերասան, 43-ամյա Գոսլինգը, որը մարմնավորել է Քենի կերպարը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և վաստակել 43 միլիոն դոլար։

5. Մեթ Դեյմոն 43 միլիոն դոլար

6. Ջենիֆեր Էնիսթոն 42 մլն դոլար

«Friends» ֆիլմի աստղ Ջենիֆեր Էնիսթոնը, ով Ռեյչելի դերակատարն էր սիթքոմում, զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ 42 միլիոն դոլարով։ Նա այն երկու կանանցից մեկն է, որոնք հայտնվել են լավագույն տասնյակում։

7. Լեոնարդո Դի Կապրիո 41 մլն դոլար

Լեոնարդո Դի Կապրիոն, որը նկարահանվել է Մարտին Սկորսեզեի «Killers Of The Flower Moon» ֆիլմում, վաստակել է 41 միլիոն դոլար զբաղեցնելով 7-րդ տեղը։

8. Ջեյսոն Սթեթհեմ 41 մլն դոլար


9. Բեն Աֆլեք 38 մլն դոլար


9-դ տեղում՝ 38 միլիոն դոլարով դերասան Բեն Աֆլեքն է։

10. Դենզել Վաշինգտոն 24 մլն դոլար

Դենզել Վաշինգտոնը, որը նկարահանվել է The Equalizer-ում 2023 թվականին, զբաղեցրել է 10-րդ տեղը։ Նա միակ սևամորթ դերասանն է, որը ընդգրկված է ցուցակում։