Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մբապեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

Մբապեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ
Սպորտ
22:09, 19 февраль 2024
Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։

Marca պարբերականը գրում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ։ Այն ուժի մեջ կմտնի 2024 թ. հուլիսի 1-ից։ Ֆրանսիայի հավաքականի ավագն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա իսպանական ակումբին։

Մբապեն դառնալու է «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը հարկերի վճարումից հետո կկազմի 15-20 միլիոն եվրո։ Աշխատավարձից բացի, լինելու են տարբեր հավելավճարներ։ Ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը յուրաքանչյուր տարի ավելանալու է։

Մբապեն 2024 թ. ամռանը գործող պայմանագրի ավարտից հետո հեռանալու է «ՊՍԺ»-ից։ Նա փարիզյան ակումբում է 2017 թվականից, 291 խաղում խփել է 244 գոլ, կատարել 105 գոլային փոխանցում ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։