Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում խոշոր զորավարժություններ կանցկացվեն

Ուկրաինայում խոշոր զորավարժություններ կանցկացվեն
Աշխարհ
16:13, 10 сентябрь 2021
«Միացյալ ջանքեր-2021» պաշտպանական բնույթի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 22-ից 30-ը Ուկրաինայի բոլոր հիմնական զորավարժարաններում, ինչպես նաև Սև և Ազովյան ծովերի ջրերում։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, հաղորդում է Անադոլու գործակալությունը։

«Միացյալ ջանքեր – 2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները ուղղված են Ուկրաինայի պաշտպանությանը, նրա պաշտպանական ներուժի և գործընկեր պետությունների զինված ուժերի հետ համատեղելիության բարձրացմանը», – Զալուժնիի խոսքը մեջբերում է Ուկրաինայի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը: