Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում գերտերությունները խոստացել են դադարեցնել ածխի էներգիայի ֆինանսավորումն արտերկրում

Հռոմում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում գերտերությունները խոստացել են դադարեցնել ածխի էներգիայի ֆինանսավորումն արտերկրում
Աշխարհ
14:29, 01 ноябрь 2021
Հռոմում կայացած G20-ի գագաթնաժողովում  աշխարհի ամենահարուստ տնտեսությունների 20 ղեկավարների կողմից կնքված համաձայնագիրը  գլոբալ տաքացման սահմանափակմանն ուղղված ոչ մի հստակ  պարտավորություն չի սահմանել, ինչը  հիասթափեցրել է ակտիվիստներին, գրում է СNN-ը։

Չնայած դրան, G20-ի ղեկավարները համաձայնել են հետամուտ լինել գլոբալ տաքացումը սահմանափակելուն ուղղված ջանքերին՝ «իմաստալից և արդյունավետ գործողություններով», սակայն հյուրընկալող  երկիրը՝ Իտալիան, հույս ուներ, որ Գլազգոյում COP26 գագաթնաժողովից առաջ, որն արդեն սկսվել է, ղեկավարները հաստատուն թիրախներ կսահմանեին՝ այս խնդրի վերաբերյալ, գրում է կայքը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով հյուրընկալում է COP26-ը, նշել է, որ առաջնորդների խոստումներն առանց գործողությունների «դատարկություն են»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին հիասթափություն է հայտնել, որ Չինաստանն ու Ռուսաստանը կլիմայի փոփոխության հետ կապված պարտավորությունների առումով որևէ առաջարկ չեն արել։ Նա նշել է, որ G20-ում եղել են «շատ արդյունավետ հանդիպումներ»՝ հավելելով, որ ինքն անհամբեր սպասում է Գլազգոյում կայանալիք  գագաթնաժողովում՝ կլիմայի փոփոխությանն առընչվող խնդիրների վերաբերյալ լուծումների:

Դեռևս աշխատանքներ պետք է տարվեն Գլազգոյում, որտեղ այս շաբաթ կմեկնարկի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով կոնֆերանսը։

G20 խմբին, որը կազմված է 19 երկրներից և Եվրոպական միությունից, բաժին է ընկնում աշխարհում  ջերմոցային գազերի արտանետումների 80%-ը: 

Հռոմում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում գերտերությունները խոստացել են դադարեցնել ածխի էներգիայի ֆինանսավորումն արտերկրում, չնայած որևէ ժամանակացույց չի սահմանվել։