Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծովի մակարդակի բարձրացումը չի վերականգնվի՝ դեռ հարյուրավոր, գուցե, հազարավոր տարիներ․ ԿՓՓՄԽ զեկույց

Ծովի մակարդակի բարձրացումը չի վերականգնվի՝ դեռ հարյուրավոր, գուցե, հազարավոր տարիներ․ ԿՓՓՄԽ զեկույց
---
16:26, 10 август 2021
Վերջին կարևորագույն հետազոտությունը ցույց է տալիս, որ «միանշանակ» է, այն, որ մարդկությունն է պատասխանատու  գլոբալ տաքացման համար և մարդկային գործոնն է այս իրավիճակի պատճառը, գրում է BBC-ն։
 
«Գլոբալ տաքացումը կանխելու համար պետք է ածուխը ուղարկվի պատմության գիրկը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ -ի զեկույցը որակելով «սթափեցնող»:
 
Նրա խոսքով՝ աշխարհը պետք է անցնի մաքուր էներգիայի արտադրման և ֆինանսական միջոցներ տրամադրի ռիսկային գոտում գտնվող երկրներին՝ օգնելու կանխել կլիմայի փոփոխությունը: 
 
Բնապահպանները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիան պետք է դադարեցնի հանածո վառելիքի նոր ծրագրերը: Չնայած ածուխի օգտագործումը դադարեցնելու կոչերին, Մեծ Բրիտանիան Կումբրիայում կոկսային ածխի նոր հանքավայրի ստեղծման, ինչպես նաև Շետլանդի մոտակայքում նավթային նոր հանքավայր շահագործելու  պլաններ է կազմում։
 
Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) և ՄԱԿ -ի կլիմայի փոփոխության գիտական խմբի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ գլոբալ տաքացումն արդեն այստեղ է, և արդեն որոշ տեղերում քաոս է առաջացնում: Զեկույցի հեղինակները նշում են, որ որոշ փոփոխություններ, ինչպիսին է ծովի մակարդակի բարձրացումը, չեն վերականգնվի՝ հարյուրավոր, գուցե, հազարավոր տարիներ:
 
«Այսօրվա զեկույցը ստիպում է սթափվել և ակնհայտ է, որ հաջորդ տասնամյակն առանցքային է լինելու՝ ապահովելու մեր մոլորակի ապագան», - նշել է վարչապետ Ջոնսոնը։
 
 
                                                                                                                Սյուզի Սիրականյան