Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը ԱՄՆ-ում հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում․ ANCA

Ադրբեջանը ԱՄՆ-ում հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում․ ANCA
Աշխարհ
18:20, 25 январь 2022
Ադրբեջանը ԱՄՆ-ում հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։ Այս մասին ասված է ANCA-ի թվիթերյան էջում։

«Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի դեսպանատներն ամբողջ աշխարհում ոչ այնքան դիվանագիտական ներկայացուցչություններ են, որքան բանկոմատներ, որոնք կաշառքներ են բերում Ալիևի ցուցումով»,- գրում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություն էր անցակցրել դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուեյարի տանը և Տեխասի նրա նախընտրական շտաբում՝ Ադրբեջանին և ամերիկացի մի քանի գործարարների վերաբերող լայնածավալ դաշնային հետաքննության շրջանակներում: 

Քուեյարը վերջին տարիներին եղել է Կոնգրեսի՝ Ադրբեջանի հետ բարեկամական խմբի համանախագահը և բազմիցս հանդիպել է Ադրբեջանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ։