Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպայի խորհուրդը կասեցրել է Ռուսաստանի անդամությունը կազմակերպությանը. դեմ են եղել միայն Հայաստանն ու Ռուսաստանը, Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել

Եվրոպայի խորհուրդը կասեցրել է Ռուսաստանի անդամությունը կազմակերպությանը. դեմ են եղել միայն Հայաստանն ու Ռուսաստանը, Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել
Աշխարհ
20:30, 25 февраль 2022
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի անդամությունը կազմակերպությանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն:

Ավելի վաղ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սկսել էր կազմակերպությունից Ռուսաստանի անդամակցության դադարեցման ընթացակարգը:

«Իտալիան այդ միջոցն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անընդունելի ռազմական ագրեսիայի լույսի ներքո, որը միջազգային իրավունքի լուրջ խախտում է»,- ընդգծել է իտալացի նախարարը։ Եվրախորհրդին Ռուսաստանի անդամակցության կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանը դեմ են եղել, Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է 1996 թվականից։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը արդեն ժամանակավորապես կորցրել է իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, սակայն այն հետագայում վերականգնվեց: