Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ջախջախիչ կորուստներ է կրում բոլոր ճակատներում. Ռեզնիկով

Ռուսաստանը ջախջախիչ կորուստներ է կրում բոլոր ճակատներում. Ռեզնիկով
Աշխարհ
12:38, 01 март 2022
Պուտինյան Ռուսաստանը, որը փետրվարի 24-ի գիշերը հարձակվել էր Ուկրաինայի վրա, ջախջախիչ կորուստներ է կրում բոլոր ճակատներում՝ ռազմական, տնտեսական, կիբերճակատում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«122 ժամ դիմադրություն: Մեր պաշտպանների և նրանց սխրանքների շնորհիվ բացվում են նոր ճակատներ, որտեղ թշնամին կորուստներ է կրում: Ուզում եմ առանձնահատուկ նշել արևելյան ճակատում գտնվող մեր տղաների մասին: Նրանք անհաղթահարելի պատնեշ են դարձել երկրի համար. դա ահավոր բարոյալքում է նրան թշնամուն։

Տնտեսական հարթությունում Ռուսաստանն արդեն ավերիչ կորուստներ է կրել։ Ռուսական արժույթը վերածվում է սովորական թղթի. Ռուսական նավթի արտահանման առաջին արգելքը կա։ Միջազգային ՏՏ հանրությունը միացել է օկուպացիոն բանակի ոչնչացմանը. նույնիսկ ուկրաինացի դպրոցականները են հարձակման անցել կիբերճակատում»,-նշել է նա:

Նախարարը հիշեցրեց նաև, որ ավելանում է զենքի և այն ամենի մատակարարումը, ինչ անհրաժեշտ է Եվրոպայից։ Ռեզնիկովն ընդգծել է, որ խաղաղ բնակավայրերի ռուսական բարբարոսական գնդակոծությունը վկայում է այն մասին, որ նրանք այլևս ի վիճակի չեն կռվել զինված ուկրաինացիների դեմ, այլ կարող են միայն վերջին վախկոտների պես կռվել խաղաղ բնակիչների հետ։

«Սա պատերազմական հանցագործություն է, դրա անմիջական հեղինակները և կազմակերպիչները դատապարտված են կրելու մարդասպանների խարանը և թաքնվելու իրենց գոյության ողջ ընթացքում, նրանց սպասում է դատարանը։

Արդար կլինի, եթե Խարկովում ստեղծվի միջազգային հատուկ տրիբունալ։ Ի դեպ, հենց Խարկովում 1943 թվականին տեղի ունեցավ առաջին դատավարությունը, որի արդյունքում նացիստները դատապարտվեցին ռազմական հանցագործությունների համար։ Այժմ «Խարկովի տրիբունալը» պետք է վճիռ կայացնի Հիտլերի՝ Կրեմլի հետևորդների վերաբերյալ, որոնք արդեն «գերազանցել» են նրան»,-նշել է ՊՆ նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։