Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի հաշվեքննիչ պալատի նախագահը նախաձեռնում է Ուկրաինայի արտաքին պարտքի զրոյացման պրոցեսը

Ուկրաինայի հաշվեքննիչ պալատի նախագահը նախաձեռնում է Ուկրաինայի արտաքին պարտքի զրոյացման պրոցեսը
Աշխարհ
15:03, 01 март 2022
Հաշվեքննիչ պալատի ղեկավար Վալերի Պացկան նախաձեռնում է բարձրացնել Ուկրաինայի արտաքին պարտքի զրոյացման հարցը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով Ուկրաինայում ավերածությունների մասշտաբները հսկայական են: Հաշվի առնելով դա, մեր արտաքին վարկատուներից պետք է պահանջվի դուրս գրել Ուկրաինայի պարտքերը: Այսօր արտաքին պարտքը կազմում է 1,6 տրիլիոն գրիվեն կամ ավելի քան 57 միլիարդ դոլար:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները պետք է վերանայեն պարտքային քաղաքականությունը և զրոյացնեն Ուկրաինայի պարտքերը։

Ագրեսորը կկործանվի, իսկ մենք կսպասենք երկրի վերականգնման գործին»,- ասել է Պացկան։