Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահ Բայդենը կարգադրել է բացել ԱՄՆ-ի նավթային պաշարները

Նախագահ Բայդենը կարգադրել է բացել ԱՄՆ-ի նավթային պաշարները
Աշխարհ
21:38, 31 март 2022
Նախագահ Ջո Բայդենը կարգադրել է բացել ԱՄՆ-ի նավթային ռազմավարական պաշարները՝ վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր բաց թողնելով մեկ միլիոն բարել նավթ։ Այսօր հայտարարեց Սպիտակ տունը։

Որոշման նպատակն է վերահսկել էներգակիրների գները, որոնք բարձրացան, երբ ԱՄՆ-ն ու դաշնակիցները խիստ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի հանդեպ Ուկրաինա ներխուժելու համար։

Աղբյուր՝ azatutyun.am