Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը Զելենսկուն վճռական քայլեր է խոստացել Ռուսաստանի ներխուժման դեպքում

Բայդենը Զելենսկուն վճռական քայլեր է խոստացել Ռուսաստանի ներխուժման դեպքում
Միջազգային
11:39, 03 январь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են վճռական քայլեր ձեռնարկել Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում։

«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կպատասխանեն, եթե Ռուսաստանը հետագա քայլեր ձեռնարկի Ուկրաինա ներխուժելու համար», – ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
Նշվում է, որ պետությունների ղեկավարները աջակցություն են հայտնել իրավիճակի դիվանագիտական լուծմանը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ Ռուսաստանի շփումների միջոցով։

Աղբյուր՝ lragir.am