Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջո Բայդեն. «Դոնբասի կազմավորումների ճանաչումն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկնարկն է»

Ջո Բայդեն. «Դոնբասի կազմավորումների ճանաչումն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկնարկն է»
Աշխարհ
14:21, 23 февраль 2022
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների ճանաչման համար Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել:

Բայդենը երեկ Մոսկվայի այդ քայլն անվանել է «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժելու մեկնարկ»:

«Ես սահմանում եմ պատժամիջոցներ, որոնք շատ ավելի կոշտ են 2014-ին մեր և մեր դաշնակիցների ընդունած որոշումների համեմատությամբ»,- երեկ Սպիտակ տանն ասել է նախագահը:

Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը հետևում է Ռուսաստանի կեցվածքին և ագրեսիայի յուրաքանչյուր նոր դրսևորմանը կարձագանքի նոր կոշտ սանկցիայով:

Երեկ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ВЭБ (նախկին անունը՝ Վնեշէկոնոմբանկ), Промсвязьбанк-ի և դրանց 42 դուստր ձեռնարկությունների նկատմամբ: Նոր պատժամիջոցներ է սահմանում նաև Եվրամիությունը:

Աղբյուր՝ azatutyun.am