Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 161-ի

Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 161-ի
Աշխարհ
12:37, 04 апрель 2022
Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված և վիրավորված երեխաների թիվը շարունակում է աճել։ Երկրի գլխավոր դատախազությունը Telegram-ի իր ալիքում հայտնում է, որ զոհված երեխաների թիվը հասել է 161-ի, վիրավորվածներինը՝ 264-ի։

Երեխաներն ամենաշատը տուժել են Դոնեցկի և Կիևի մարզերում։ Ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով տուժել է 869 ուսումնական հաստատություն, որոնցից 83-ն ամբողջությամբ ավերվել է։

Աղբյուր՝ azatutyun.am