Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ներխուժումից ի վեր Ուկրաինայում 121 երեխա է մահացել

Ռուսական ներխուժումից ի վեր Ուկրաինայում 121 երեխա է մահացել
Աշխարհ
12:17, 23 март 2022
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ռուսական ներխուժումից ի վեր, 28 օրվա ընթացքում երկրում 121 երեխա է մահացել ռմբակոծություններից։ Եւս 167 երեխա տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։

Երեխաների մեծ մասը տուժել է Կիևի, Խարկովի, Դոնեցկի, Չեռնիգովի, Նիկոլաևի, Ժիտոմիրի, Խերսոնի և Սումիի մարզերում։

Բացի այդ, ամենօրյա ռմբակոծությունների ու գնդակոծությունների արդյունքում տուժել է 548 ուսումնական հաստատություն։ Դրանցից 72-ն ամբողջությամբ ոչնչացվել է, հայտնել են գլխավոր դատախազությունից։