Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020 թվականի ընթացքում Արցախում ծնվել է 1614 երեխա

2020 թվականի ընթացքում  Արցախում  ծնվել է  1614 երեխա
Հասարակություն
18:08, 22 февраль 2021
2020 թվականի ընթացքում  Արցախի առողջապահության նախարարության  բուժհաստատություններում  ծնվել է  1614 երեխա,  որից  818  տղա, 796 աղջիկ: Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1389  երեխա, որից  699 տղա, 690 աղջիկ, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 23 ծնունդ:

Հարկ է նշել, որ արհեստական բեղմնավորման ճանապարհով  ծնվել են 9 երեխա ( 7 տղա և 2 աղջիկ)։

ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 182, ՌԴ-ում՝ 2   արցախցի բալիկներ: Արդյունքում  ԱՀ-ում  2020 թվականի ընդհանուր  ծնելիությունը կազմել է 1798  երեխա, որից  923 տղա, 875 աղջիկ: