Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը հրապարակել է Ուկրաինայում խաղաղ բնակչության կորուստների թիվը

ՄԱԿ-ը հրապարակել է Ուկրաինայում խաղաղ բնակչության կորուստների թիվը
Աշխարհ
11:22, 04 апрель 2022
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 1417, վիրավորվել՝ 2038 խաղաղ բնակիչ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ապրիլի 3-ի զեկույցում։

Դոնեցկի և Լուգանսկի մարզերում կա 468 զոհ և 1036 վիրավոր, ևս 67-ը սպանվել է, 252-ը՝ վիրավորվել՝  Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքում։

Կիևի, Չերկասի, Չեռնիգովի, Խարկովի, Խերսոնի, Կիևի, Նիկոլաևի, Օդեսայի Սումիի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Ժիտոմիրի մարզերում կա 949 զոհ և 1002 վիրավոր։

Նշվում է, որ խաղաղ բնակչության շրջանում  կորուստները առավելապես պայմանավորված են խոցման մեծ տարածք ունեցող պայթուցիկ զենքի կիրառմամբ։   ՄԱԿ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր մահացել է 158 երեխա։ 

Թարգմանությունը՝ factor.am