Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանում ավարտվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները

Հունաստանում ավարտվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները
Աշխարհ
14:14, 19 апрель 2022
Այս տարի, քանի որ ուղղափառ եկեղեցում Զատիկը ապրիլի 24-ին է, միջոցառումները տեղափոխվել են մեկ շաբաթ շուտ։ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքապետեր, նահանգապետեր և այլ  գործիչներ։
Հիշատակի երթեր և միջոցառումներ են տեղի ունեցել Աթենք, Սալոնիկ, Քսանթի, Կալամատա և Կավալա քաղաքներում։

Հատկապես հայ երիտասարդների երթը եղել է տպավորիչ  Աթենքում դեպի Թուրքիայի դեսպանատուն, որը խորհրդանշում և նշանակում էր ապագա սերունդների հավատարմությունը կատարված հանցագործությունների ճանաչման և պատասխանատվության հարցում։

Սալոնիկի քաղաքապետ Կոնստանտինոս Զերվասը նշել է, որ հույները «հայերից շատ բան են սովորում ցեղասպանության ճանաչման հարցում», և որ հունական կողմը պայքարում է հույների ցեղասպանության միջազգայնացման համար։

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ «ցեղասպանության միջազգային ճանաչման ընդլայնումը համընդհանուր պարտականություն է»։