Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինլանդիայում զորավարժություններ են սկսվում՝ Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականների մասնակցությամբ

Ֆինլանդիայում զորավարժություններ են սկսվում՝ Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականների մասնակցությամբ
Աշխարհ
11:34, 29 август 2022
Ֆինլանդիայում զորավարժություններ են սկսվում՝ Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականների մասնակցությամբ
Ֆինլանդիայում սկսվում են Vigilant Knife միջազգային զորավարժությունները, որոնց կմասնակցեն Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինծառայողները։

 Զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Ռովանիեմի և Ռովայարվի հյուսիսային շրջաններում, «Ռոսբալտի» փոխանցմամբ՝ հաղորդում են Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը: Շվեդիայից զորավարժություններին կմասնակցի մոտ 880 մարդ, Մեծ Բրիտանիայից՝ մոտ 80 մարդ, ասվում է հաղորդագրության մեջ։ Ֆինլանդիայից մասնակցում են Պաշտպանության ուժերի մինչև 200 զինծառայողներ և մոտ 1,3 հազար ժամկետայիններ ու պահեստազորայիններ։ 

Ինչպես նշվում է, զորավարժությունների նպատակն է բարձրացնել մարտավարական և տեխնիկական օպերատիվ համատեղելիությունը, ինչպես նաև բարելավել շվեդական բանակի ուժերին Հյուսիսային Ֆինլանդիայում ընդունելու և ընդունող երկրին աջակցություն կազմակերպելու կարողությունները։ Ֆինն զինվորականները հայտնում են, որ զորավարժությունները մտնում են ցամաքային զորքերի ուսուցման պլանի մեջ, որը հաստատվել է 2022 թվականի ամռանը։