Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն սպառել Է գրեթե բոլոր հնարավորությունները ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ընդունման համար. Politico

ԵՄ-ն սպառել Է գրեթե բոլոր հնարավորությունները ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ընդունման համար. Politico
Աշխարհ
12:43, 30 август 2022
Եվրամիությունն սպառել Է գործնականում բոլոր հնարավորությունները Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդունման համար, նոր սահմանափակումներ մտցնելն առանց հենց իր՝ Միության համար վնասի դժվար կլինի:

Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդում Է Politico թերթը՝ վկայակոչելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի:

«Գրեթե բոլոր հնարավորություններն օգտագործվել են, եւ այժմ իրոք բարդ Է գտնել արդյունավետ միջոցներ, որոնք չեն հարվածի հենց մեզ»,- ասել Է նա՝ նշելով, որ դա բնավ չի նշանակում, թե Արեւելյան Եվրոպայից կոշտ ուղեգծի կողմնակիցները կորցնում են իրենց ազդեցությունը: Դիվանագետը հավելել Է, որ Եվրամիությունն արդեն սահմանել Է այն պատժամիջոցները, որոնք ամենից հեշտ Էր ընդունելը:

Ըստ որում մի այլ դիվանագետ, որը ներկայացնում Է Արեւմտյան Եվոպայի երկրներց մեկը, թերթին հայտարարել Է, թե ԵՄ-ն պատրաստ Է հետագայում եւս աշխատելու սահմանափակումների հարցով: «Մենք պարզորոշ ցույց ենք տվել, որ միասնական ենք եւ վճռականորեն տրամադրված այդ հարցում: Շարունակում ենք աշխատել՝ վերացնելու համար գոյություն ունեցող սողանցքերը եւ ապահովելու ընդունված պատժամիջոցների լիովին կատարումը: Մենք արդեն զգալի քանակությամբ պատժամիջոցներ ենք սահմանել: Դա ոչ մի դեպքում չի կարելի խախտել»,- ասել Է թերթի զրուցակիցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: