Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրք դեսպանին կանչել են Ուկրաինայի ԱԳՆ

Թուրք դեսպանին կանչել են Ուկրաինայի ԱԳՆ
Աշխարհ
16:42, 30 август 2022
Օգոստոսի 29-ին Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերը կանչվել է երկրի ԱԳՆ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան թույլ է տվել Սիրիայից ռուսական «Սպարտա II» բեռնանավին հատել Բոսֆորի նեղուցը։ Նշվում է, որ նավում եղել է Ռուսաստան ուղարկվող С-300 հակաօդային պաշտպանության համակարգ։ 

Կիևը հույս է հայտնել, որ Թուրքիան հավատարիմ կմնա 2022 թվականի փետրվարի 28-ին ստանձնած պարտավորություններին և ռուսական ռազմանավերին թույլ չի տա պատերազմական պայմաններում հատել սևծովյան նեղուցները։