Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լատվիան, Լիտվան և Էստոնիան ՌԴ քաղաքացիների մուտքը սահմանափակելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Լատվիան, Լիտվան և Էստոնիան ՌԴ քաղաքացիների մուտքը սահմանափակելու պայմանավորվածություն են ձեռք բերել
Աշխարհ
14:20, 07 сентябрь 2022
Լատվիան, Լիտվան և Էստոնիան պայմանավորվել են սահմանափակել ՌԴ քաղաքացիների երթևեկությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ իրենց ցամաքային սահմաններով։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը։

Նա նշել է, որ նոր սահմանափակումներ սահմանելու մասին Բալթյան երկրների կառավարությունները կհայտարարեն առաջիկա օրերին։

«Որոշումները կընդունվեն ազգային կառավարությունների կողմից՝ ազգային ընթացակարգերին համապատասխան, և ուժի մեջ կմտնեն միաժամանակ»,- ասել է Ռինկևիչը: 

Նրա խոսքով՝ բացառություններ կարվեն դիվանագետների, բեռնատարների վարորդների, ինչպես նաև այն քաղաքացիների համար, որոնք մուտք են գործում մարդասիրական և ընտանեկան հարցերով։