Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիոնիստական ռեժիմը ներթափանցել է Իրանի հարավում և հյուսիս-արևմուտքում գտնվող երկրներ. ԻՀՊԿ

Սիոնիստական ռեժիմը ներթափանցել է Իրանի հարավում և հյուսիս-արևմուտքում գտնվող երկրներ. ԻՀՊԿ
Աշխարհ
17:02, 17 октябрь 2022
«Ցավոք, սիոնիստական ռեժիմը ներթափանցել է Իրանի հարավում և հյուսիս-արևմուտքում գտնվող երկրներ։ Մենք այդ երկրների կառավարություններին ասում ենք՝ Իսրայելին չթողնել իրենց երկրներ, քանի որ սիոնիստական ռեժիմը անկայունության և չարիքի աղբյուր է:

Ցանկացած իրավիճակում մենք ամուր ու վճռական կպաշտպանենք մեր անվտանգությունը, բայց նրանք խնդիրներ կունենան։ Մեր հարևանների նկատմամբ մեր քաղաքականության սկզբունքը հիմնված է բարեկամության, բարիդրացիության և ճիշտ քաղաքական փոխգործակցության վրա, բայց եթե այդ հարևանների պատճառով առաջանա Իրանի ժողովրդի և մեր երկրի անվտանգության սպառնալիք, ապա մեր քաղաքականությունը կփոխվի»,- հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Սարդար Հոսեյն Սալամին Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունների բացման արարողությանը։

Վերջնականապես ոչնչացվել է ադրբեջանական քարոզչության հերթական սուտը, որը փորձում է այլ ուժեր տարածաշրջան մտցնելու անթույլատրելիության մասին Իրանի նախազգուշացումները ներկայացնել որպես իրանական կողմի դժգոհություն հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունից։ Ավելի կոնկրետ արտահայտվել, քան ԻՀՊԿ-ի հրամանատարի հայտարարությունն է, ուղղակի անհնար է: 

@bagramyan26