Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՀ-ն խոստացել է մինչև 2023 թվականի ավարտը Ուկրաինային տրամադրել 18 մլրդ եվրո

ԵՀ-ն խոստացել է մինչև 2023 թվականի ավարտը Ուկրաինային տրամադրել 18 մլրդ եվրո
Աշխարհ
16:07, 07 ноябрь 2022
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ մինչև հաջորդ տարեվերջ ԵՄ-ն Կիևին կտրամադրի 18 մլրդ եվրոյի չափով օգնություն։ Այդ միջոցները, ինչպես հաղորդում է Եվրամիությունը, պետք է «զգալիորեն ծածկեն Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2023 թվականին»։

Կիրակի օրը ֆոն դեր Լյայենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ և հայտնել, որ իր առաջարկները՝ ֆինանսական օգնության նոր փաթեթի վերաբերյալ, ԵՄ քննարկմանը կներկայացվեն այս շաբաթ: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ֆինանսական օգնության չափը կկազմի ամսական մինչև 1,5 միլիարդ եվրո։

«Աջակցությունը խիստ արտոնյալ երկարաժամկետ փոխառության տեսքով, որը կփակի նաև տոկոսավճարները, կօգնի այդ թվում նաև Ուկրաինայում բարեփոխումներին և նրա առաջ շարժմանը դեպի ԵՄ անդամակցություն»,- ասված է ԵՄ հաղորդագրության մեջ: 

«Մյուս հիմնական դոնորները պետք է տրամադրեն ֆինանսական փաթեթներ համանման նրան, որ տալիս է ԵՄ-ն»,- հաղորդում է Եվրահանձնաժողովը: