Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան արգելափակում է Եվրամիության կողմից Ուկրաինային 9 մլրդ դոլար օգնության փաթեթի տրամադրումը

Գերմանիան արգելափակում է Եվրամիության կողմից Ուկրաինային 9 մլրդ դոլար օգնության փաթեթի տրամադրումը
Աշխարհ
18:05, 10 июль 2022
Գերմանիան արգելափակում է  Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի օգնության հատկացման փաթեթը:

Հատկացումների մասին որոշվել էր հունիսի վերջին ԵՄ գագաթնաժողովում։

Corriere della Sera թերթն այսօր՝ վկայակոչելով Բրյուսելի և Կիևի աղբյուրները, հայտնում է, որ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հավանություն չի տալիս Եվրահանձնաժողովի մտադրությանը՝ ֆինանսավորել Ուկրաինային ընդհանուր եվրոպական պարտքից օգնությունը, ինչպես արդեն եղել է համաճարակի ժամանակ։
Առայժմ Բեռլինը հաստատել է միայն 1 մլրդ եվրոյի առաջին տրանշը, որը պետք է փոխանցվի մինչև հուլիսի վերջ։ Կիևն ասում է, որ ամսական 5 միլիարդ դոլարի կարիք ունի, ըստ Corriere della Sera-ի՝ Ուկրաինան կարող է դեֆոլտ անել սեպտեմբերին, երբ գա արտաքին պարտքի մարման հաջորդ ժամկետը։

Պարբերականը պնդում է, որ օգնության արգելափակումը նյարդայնացրել է ուկրաինական իշխանությունները, ինչպես նաև այն ըմբռնումը, որ Բեռլինը մտադիր է շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները էներգետիկ ոլորտում՝ գազի մատակարարումը երաշխավորելու համար։ Հրատարակության կարծիքով՝ դա է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի պաշտոնանկության պատճառը։ 

ԵՀ-ն գարնանն առաջարկել էր 9 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ տրամադրել Ուկրաինային, որն այնուհետ հավանության էր արժանացել ԵՄ անդամ երկրների ղեկավարների կողմից։ Միությունը 25 տարվա վարկ է տալու Կիևին՝ ԵՀ-ի միջոցներից անտոկոս վերադարձով եվրապարտատոմսերի մեխանիզմի միջոցով (այսինքն՝ անդամ երկրների պարտքի երաշխիքների միջոցով), պարզաբանում է հրատարակությունը։