Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն 300 միլիոն եվրո է փոխանցել Կիևին՝ պատմության մեջ առաջին անգամ վճարելով հակամարտության գոտի զենք մատակարարելու համար

ԵՄ-ն 300 միլիոն եվրո է փոխանցել Կիևին՝ պատմության մեջ առաջին անգամ վճարելով հակամարտության գոտի զենք մատակարարելու համար
Միջազգային
16:30, 18 март 2022
ԵՄ-ն 300 միլիոն եվրո արտոնյալ վարկ է փոխանցել Ուկրաինային՝ որպես մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշ՝ խոստանալով իր պատմության մեջ առաջին անգամ ֆինանսավորել ռազմական հակամարտության գոտի զենքի մատակարարումը: Այս մասին ուրբաթ օրը Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Այսօր Ուկրաինան ստացավ ևս 300 միլիոն եվրո ԵՄ-ի կողմից որպես մակրոտնտեսական հրատապ օգնություն,- գրել է Դոմբրովսկիսը:- Պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն կֆինանսավորի հարձակման ենթարկված երկրին զենքի գնման ու առաքման հարցում»:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ 2022 թվականին Ուկրաինային մակրոֆինանսական օգնությունը նախատեսված է 1,2 միլիարդ եվրոյի չափով և բաղկացած է արտոնյալ վարկերից։ ԵՀ-ն մարտի 11-ին հայտարարեց Կիևին վարկային օգնության առաջին տրանշի տրամադրման մասին։

Երբ 2021 թվականին Եվրահանձնաժողովը նախատեսում էր 2022 թվականի համար մակրոֆինանսական վարկային ծրագիր Ուկրաինայի համար, ենթադրվում էր, որ այդ գումարները պետք է հիմնականում ուղղվեն երկրի արտաքին պարտքի մարմանը։ Միջոցները պետք է հատկացվեին, քանի որ Կիևը կատարում էր ԱՄՀ-ի հետ համաձայնեցված բարեփոխումների ծրագրի պահանջները։ Սակայն հակամարտության համատեքստում ԵՀ-ն սկսեց արագացված հիմունքներով տրամադրել այդ միջոցները։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ 2014 թվականից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 17 միլիարդ եվրո օգնություն։ Այս գումարի մեջ ներառված չէ 2022 թվականի ծրագիրը։

Նարե Բաբերյան