Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աջակցություն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների» միջոցառումը 2022 թվականին կիրականացվի ԱԺ-ի կողմից․ Արայիկ Հարությունյան

«Աջակցություն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների» միջոցառումը 2022 թվականին կիրականացվի ԱԺ-ի կողմից․ Արայիկ Հարությունյան
Քաղաքականություն
11:55, 03 ноябрь 2021
ՀՀ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում ներկայացրել է վարչապետի աշխատակազմի 2022 թվականի պետական բյուջեում հատվածի հայտը։ Համաձայն, որի վարչապետի աշխատակազմի կողմից  2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է 19 միլիարդ 675 միլիոնի ծախսեր։

«Իրականացվել է 11 ծրագիր և 45 միջոցառում, որից մեկ ծրագիր և երկու միջոցառումների համար 3 միլիարդ  54 միլիոնի չափով վարկային միջոցներ են, դրանցիցի երկուսը վարկային միջոցներն են 2,2 միլիարդ դրամ և համաֆինանսավորումը՝ 772 միլիոն դրամ։ Եվ դրամաշնորհային մեկ ծրագիր՝ մեկ միջոցառմամբ՝ շուրջ 122 միլիոն դրամի չափով, որից դրամաշնորհային միջոցներ են 101 միլիոն դրամը և համաֆինանսավորում՝ 20 միլիոն դրամը»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Խոսելով նաև նախորդ տարվա բյուջեում այս տարվա բյուջեի համեմատ տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ ասաց, որ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող 2021 թվականի պետական բյուջեում հաստատված թվով 6 միջոցառումները, ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով փոխանցել այլ պետական կառավարման մարմինների, բովանդակային մարմինների, որոնք արդյունավետ կիրականացվեն այդ ծրագրերը։ 

«Հետևաբար, «Աջակցություն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների» միջոցառումը 2022 թվականին կիրականացվի ԱԺ-ի կողմից։ Սա ԱԺ անցած ձևավորված խմբակցություններին հատկացվող միջոցների ծրագիրն է և նպատակահարմար է համարվել, որ դա իրականացնի ԱԺ-ի աշխատակազմը։ Աջակցություն ՀՀ վետերանների միավորում ՀԿ-ին միջոցառումը 18 միլիոնի չափով տեղափոխվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Տվյալների փոխանակման միջգերատեսչական կապերի ապահովում միջոցառումը 215 միլիոն դրամի չափով Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունում է, Համաշխարհային բանկի զարգացման աջակցությամբ առևտրի և ենթակառուցվածքների ծրագիրը 2,6 միլիարդ դրամի չափով նույնպես ԲՏԱ նախարարությունում է»,-ասաց Արայիկ Հարությունյանը։