Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր Տեխնոլոգիական, Արդյունաբերության և թվայնացում ոլորտի համար 2022 թվականի բյուջեով նախատեսված է 12,6 միլիարդ դրամ

Բարձր Տեխնոլոգիական, Արդյունաբերության և թվայնացում ոլորտի համար 2022 թվականի բյուջեով նախատեսված է 12,6 միլիարդ դրամ
Հայաստան
14:57, 02 ноябрь 2021
ՀՀ Բարձր Տեխնոլոգիական և Արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը ներկայացնում է 2022 թվականի բյուջեի նախագիծը, ասաց, որ կարճ երեկվա քննարկմանը կանդրադառնա։ «Ներկայացնեմ, որ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով  նախարարությունը նախատեսում է հատկացնել 21,3 տասնորդական միլիարդ դրամ, որից 5,2 տասնորդական միլիարդը հենց նախատեսված էր պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների համար»,- ասաց Վահագն Խաչատրյանը։ Նա նշեց, որ այդ 21,3 միլիարդ դրամից 1,05 միլիարդ դրամը ապարատի պահպանման ծախսերն են։ 

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության ոլորտ և թվայնացում բնագավառի համար նախատեսում է 2022 թվականին իրականացնել 12, 6 միլիարդ դրամ արժեքով արդյունաբերության էկոհամակարգի շուկայի զարգացման և թվայնացման ծրագիր։ Ծրագրի նպատակն է իրականացնել բարձր տեխնոլոգիական ոլորտում տեխնոլոգիական կրթության որակական և քանակական բարելավում, սփյուռքահայ տեխնոլոգիական ներուժի ներգաղթի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում, դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում նորաստեղծ ընկերությունների ֆինանսավորում տրամադրելու միջոցով բարձր տեխնոլոգիական ոլորտում և տնտեսության բոլոր հատվածներում նոր արժեք ստեղծելու և տեխնոլոգիական լուծումների կիրառության ապահովում։