Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ունի տեղեկատվական հզոր ներուժ․ ԵՄ-ն նախատեսում է 300 միլիոն եվրոյի ներդրում կատարել

Հայաստանն ունի տեղեկատվական հզոր ներուժ․ ԵՄ-ն նախատեսում է 300 միլիոն եվրոյի ներդրում կատարել
Միջազգային
19:46, 03 июль 2021
ԵՄ-ն ծրագրերից մեկով նախատեսում է աջակցություն նորարարական տեխնոլոգիաներին ու գիտությանը:

Զեկույցում նշված է, որ Հայաստանն ունի տեղեկատվական հզոր ներուժ, և դրա ողջ կարողությունը բացահայտելու համար առաջարկվում է կատարել 300 միլիոն եվրոյի ներդրում:

Հիշեցնենք, որ Հայաստանի համար Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 5 ուղենշային ծրագիր։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԵՄ-ն Սյունիքի մարզի զարգացման համար նախատեսում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն, 120 միլիոն եվրո` «կանաչ» Երևանի համար։

Ծրագրերից ամենամեծը վերաբերում է Հյուսիս-Հարավ  ճանապարհային միջանցքին․ նախատեսվում է 600 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան-Քաջարան ճանապարհի, թունելների ու կամուրջների շինարարության համար։

Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է մշակել նաև ԱլԳ անդամ մյուս երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար:

Ընդհանուր առմամբ, Հայաստանին կտրամադրվի 1.6 միլիարդ եվրո, Վրաստանին` 1.175 միլիարդ եվրո, իսկ Ադրբեջանին` 140 միլիոն եվրո:

Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին` ԵՄ առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում: