Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը 1,14 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին

Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը 1,14 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին
---
22:41, 25 март 2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյբուքյան էջը տեղեկացնում է, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը 1.14 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ աջակցելու նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ջանքերին, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացմանը։

«Ի դեպ, Եվրոպական հրամանատարությունը մեր դաշնակից ու գործընկեր 24 երկրի համավարակի դեմ պայքարի նպատակով տրամադրել է ընդհանուր առմամբ 21,3 միլիոն դոլար։ Եվրոպայի համար մենք նախընտրելի գործընկեր ենք ռիսկերի ու սպառնալիքների դիմակայման, այդ թվում` նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցերում»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: