Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Բելառուսին 3 միլիարդ եվրոյի ներդրում է առաջարկել իշխանափոփոխության դեպքում

ԵՄ-ն Բելառուսին 3 միլիարդ եվրոյի ներդրում է առաջարկել իշխանափոփոխության դեպքում
Քաղաքականություն
19:27, 28 май 2021
Եվրահանձնաժողովը Բելառուսին տնտեսական աջակցության ծրագիր է մշակել և պատրաստ է փոխանցել մոտ երեք միլիարդ եվրո՝ պայմանով, որ Մինսկը շարժվի ժողովրդավարացման ճանապարհով. գրում է РБК-ն:

Բրյուսելը մտադիր է ֆինանսական միջոցները Բելառուսին հատկացնել քաղաքական և տնտեսական բարեփոխումների համար, որոնք իրականացվելու են իշխանափոխությունից հետո: Աջակցություն կտրամադրվի Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական ներդրումային, Համաշխարհային և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկերի մասնակցությամբ:


Սակայն Մինսկում Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքը փոխեց ԵՄ մտադրությունը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Բրյուսելի առաջարկը կսառեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսը «չի դարձել ժողովրդավարական»: