Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում ձերբակալվել է «Իրանի օգտին քարոզչություն իրականացնող» 39 մարդ

Ադրբեջանում ձերբակալվել է «Իրանի օգտին քարոզչություն իրականացնող» 39 մարդ
Աշխարհ
13:36, 01 февраль 2023
Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում Ադրբեջանում հայտնաբերել և ձերբակալել են 39 մարդու, ովքեր «կրոնական քողի տակ իրականացրել են դիվերսիոն և վնասակար գործողություններ»:

«Ձերբակալվածներն իրենց հավատացյալ ներկայացնելով, սոցիալական ցանցերի միջոցով Իրանի օգտին քարոզչություն իրականացնելով, Ադրբեջանում դավանանքի ազատությունը չարաշահելով՝ կատարել են իրանական հատուկ ծառայությունների առաջադրանքները՝ Ադրբեջանում հաստատված հանդուրժողականության ավանդույթները խարխլելու նպատակով»,- հայտնում են ադրբեջանական աղբյուրները